|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Սա առաջին քայլն է արձանագրությունները վերջնականապես վնասազերծելու ուղղությամբ: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` անդրադառնալով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը:
«Սա ողջունելի քայլ է, բայց բավարար չէ: Անհրաժեշտ է ամբողջությամբ վնասազերծել և ստորագրությունները հետ կանչել»,- ասաց նա և հավելեց, որ արձանագրությունները հետ կանչելու հավանականությունը միշտ էլ եղել է:
Մանոյանի խոսքով` այս մասին ՀՀ նախագահն արդեն խոսել էր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին` Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովի և և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթներում:
«Թուրքիայի ղեկավարությունն այսօրվա ճշմարտությունները գլխիվայր է ներկայացնում, իբր իրենք բարեկամության ձեռք են մեկնել Հայաստանին, և Հայաստանն իբր օդում է թողել իրենց մեկնած ձեռքը»,- ասաց նա և հույս հայտնեց, որ մինչև ապրիլի 24-ը հայ-թուրքական արձանագրություները վերջանականապես հետ կկանչվեն:
Նշենք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը բազմիցս պահանջել է, որ Հայաստանն իր ստորագրությունը հետ կանչի այդ արձանագրություններից: