|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Այն, որ Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի համար մտահոգիչ է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտնեց, որ Ադրբեջանն այդ երկու տարիներն օգտագործելու է ՄԱԿ-ի ամբիոնը փչացնելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա անուղղակի ճնշումներ գործադրելու համար:
Սակայն, քաղաքագետի հավաստիացմամբ, եղածից մեծ ողբերգություն էլ սարքել պետք չէ, «քանի որ Ադրբեջանի հնարավորությունները սահմանափակ են»: Այս ամենի համատեքստում էլ, հայկական կողմը պետք է ավելի ակտիվ աշխատի:
«Այսօր հայկական դիվանագիտությունը պաշտպանվողական քաղաքականություն է վարում, չունի ռազմավարություն, չունի նպատակների ճանապարհային քարտեզ»,-հայտարարեց քաղաքագետը: