|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Դեկտեմբերի 25-ին աշխատանքային այցով Գորիս, Վերիշեն և Ակներ համայնքներում էի։
Հանդիպումներ ունեցա համայնքների ղեկավարների և քաղաքացիների հետ։
Սիրով ներկա գտնվեցի Գորիսում՝ Դավիթ Բեկ և Մխիթար Սպարապետ փողոցների, Ակներ համայնքում՝ խաղահրապարակի, Վերիշեն համայնքում մանկապարտեզի բացման արարողություններին։
Այցելեցի նաև սահմանամերձ դարձած Կոռնիձոր և Խնձորեսկ բնակավայրեր, արձանագրեցի մի շարք մտահոգիչ և հրատապ լուծում պահանջող խնդիրներ, որոնց առավել մանրամասն կանդրադառնամ շուտով։
Անկախ մարտահրավերներից՝ Սյունիքը ապրում է, սյունեցին ամուր կանգնած է իր հողին։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ