|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀԱԿ-ի կողմից արտահերթ նախագահական ընտրությունների պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով փոխարինելը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը yerkir.am-ի հետ զրույցում որակեց որպես «մարտավարական հնարք»:
«ՀԱԿ-ը տեսավ, որ արտահերթ ընտրությունները ռեալ չեն, եւ որպեսզի տաք պահի իր էլեկտորատը, հիմա արդեն ընտրությունների գնում է ավելի ռադիկալ կոչերով»,- վստահեցրեց նա, բայցեւ նոր խորհրդարան մտնելու ՀԱԿ-ի շանսերը գնահատել չցանկացավ:
Շարմազանովը վստահեցրեց, որ, առանց բացառության, բոլոր քաղաքական ուժերի հետ պատրաստ են քննարկել երկրի համար կարեւորագույն հարցերը, «բայց ոչ երբեք գնալ երկխոսության իմիտացիայի ճանապարհով»:
Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ ՀԱԿ-ի հետ բանակցություններ շարունակելը Շարմազանովը պարզապես ծիծաղելի համարեց: Հակառակ սրան` ընտրություններում համոզիչ հաղթանակ տոնելու շանսերը նա լիովին իրական գնահատեց: