|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 2-ին ԿԸՀ եմ ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում:
Հայտնում եմ, որ լինելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ և նկատի ունենալով իմ աշխատանքային ու կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև որոշ այլ հանգամանքներ, անձնական որոշում եմ կայացրել, համաձայն որի` այս փուլում իմ խորհրդարանական գործունեությունը նպատակահարմար չեմ համարում։
Միևնույն ժամանակ դիմելով ընկերներիս, բարեկամներիս, հարզատներիս, ինձ հավատացող ու իմ հետ պայքարող մարդկանց` հայտնում եմ, որ մեր պայքարը արժանապատիվ ու ազատ հայրենիք ունենալու համար շարունակվելու է մինչև վերջ։
Խնդրում եմ իմ այս քայլը դիտարկել պայքարի դաշտում մարտավարական դիրքավորման համատեքստում։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՅԴ ՀԳՄ-ին իմ անձնական որոշմանը ընդառաջ գնալու ու համաձայնություն տալու համար։
Հաջողություն եմ մաղթում իմ գործընկերներին և ընկերներին խորհրդարանում»: