կարևոր
3415 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-12 09:31
Քաղաքական

ՀՅԴ ներկայացուցիչների խուզարկությունների ու ձերբակալությունների ալիքը պետք է դիտարկել Արցախի շուրջ ստեղծված վտանգավոր զարգացումների համատեքստում. Աբրահամյան

ՀՅԴ ներկայացուցիչների խուզարկությունների ու ձերբակալությունների ալիքը պետք է դիտարկել Արցախի շուրջ ստեղծված վտանգավոր զարգացումների համատեքստում. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«ՀՅԴ ներկայացուցիչների բնակարանների խուզարկությունների ու ձերբակալությունների ալիքը պետք է դիտարկել Արցախի շուրջ ստեղծված վտանգավոր զարգացումների համատեքստում։

Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների սինքրոն ասուլիսների տրամաբանությունը, ՀՅԴ-ի մշտական թիրախավորումն Ադրբեջանում որպես ազգային քաղաքական ուժի, Հայաստանի իշխող ուժի՝ Ադրբեջանին ուղղվող «դրական մեսիջների» շարքից է։

Առհասարակ այն ինչ վերաբերում է ազգայինին՝ գաղափարախոսությունից մինչև կառույցներ, անհատներ, հավասարապես թիրախավորվում են Ադրբեջանի և Հայաստանի գործող իշխանության կողմից և սա արդեն օրինաչափություն է դարձել։

Վստահ եմ, որ ՀՅԴ մեր ընկերները, գործընկերները սա էլ կհաղթահարեն ու այն որևէ ձևով չի ազդի այն վճռական պայքարի վրա, հանուն ինչի ոտքի են կանգնել»։