|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել, ըստ որի` Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու իր դիմումը:
««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը դիմում էր ներկայացրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին, քանի որ ցանկանում էր պահպանել Երևանի ավագանու անդամի` իր մանդատը: