|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը դժվարանում է մեկնաբանել ՀԱԿ-ի` արտահերթ ընտրությունների պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականով փոխարինելը:
«Դժվար է մեկնաբանել այն, ինչ տրամաբանության մեջ չի տեղավորվում: ՀԱԿ-ը երեք տարի արտահերթ ընտրություններ էր պահանջում, իսկ այսօր` չգիտես ինչ: Սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ ՀԱԿ-ը պարզապես դեմքը պահելու խնդիր ունի»,- yerkir.am-ի հետ զրույցում նկատեց Արամ Սարգսյանը:
Չհանաձայնելով մեր այն դիտարկմանը, որ փոխվել է ՀԱԿ-ի պահանջի ձեւակերպումը, Սարգսյանը հավաստիացրեց, որ ոչ մի բան էլ չի փոխվել, «պարզապես խաղեր են տալիս, այն էլ` մանկական»: Խաղերի արդյունքում, ըստ Սարգսյանի, ՀԱԿ-ը ոչինչ էլ չի ստանա:
«Ես այն լավատեսներից չեմ, ովքեր կարծում են, թե ՀԱԿ-ը կանցնի նոր խորհրդարան»,- նշեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ եւ հավելեց, որ այդ հարցում ՀԱԿ-ը «համապատասխան կառույցների օգնությունը չի ստանա»: