|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ սիրված դերասան Երվանդ Մանարյանը բեմահարթակ հրավիրեց լարախաղաց Վլադիմիր Հակոբյանին եւ առաջարկեց նրան շնորհել ժողովրդական արտիստի կոչում:
Նշելով, որ պատմության ընթացքում մի քանի արվեստագետներ արդեն նման ձեւով արժանացել են այդ կոչմանը, Երվանդ Մանարյանը հարցը դրեց բաց քվեարկության:
Հանրահավաքի մասնակիցներն իրենց ծափերով քվեարկեցին դերասանի առաջարկի օգտին եւ Հակոբյանին ճանաչեցին Հայաստանի ժողովրդական արտիստ: