|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նախօրեին Գարեգին Նժդեհի անվան հրապարակում ոստիկանների կողմից վնասազերծված «ջրի մարդը», որը հիվանդանոցում մահացել էր, ոստիկանության կողմից կասկածվում էր մի քանի ավազակային հարձակումներ կատարելու մեջ:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ նա կարողացել է «ջրի մարդ» անվան տակ ներխուժել Մաշտոցի վարչական տարածքում բնակվող` Աբովյան քաղաքի հարկայինի պետի տուն եւ նրա տիկնոջից զենքի սպառնալիքի տակ հափշտակել 6200 ԱՄՆ դոլար եւ ոսկյա զարդեր:
Հավանաբար հարուցված քրեական գործը, որը երեկ տեղափոխվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթ, տուժող կճանաչի նաեւ հարկայինի պետին: