|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հոկտեմբերի 3-9-ը Հայաստանում կանցկացվեն Ռուսաց լեզվի օրեր, որի շրջանակներում կլինեն գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր` դպրոցներում եւ, ամենակարեւորը, Մաշտոցի պողոտայում հոկտեմբերի 7-ին կբացվի Ռուսական գրքի տուն:
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար, ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը տեղեկացրեց, որ նման միջոցառումներ կանցկացվեն ԱՊՀ բոլոր երկրներում:
«Սեպտեմբերին անցկացված սոցհարցումների արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանում ծնողների 94 տոկոսը ցանկանում է, որ իրենց երեխան լիարժեք տիրապետի ռուսերենին: Սա արդեն լուրջ ցուցանիշ է»,- ասաց նա:
Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում Ռուսաստանի 7 դպրոցներում կանցնեն հայերեն, այն պարտադիր կլինի բոլոր աշակերտների համար: