|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում հաստատվել է այն առաջարկը, որի համաձայն՝ օսմաներենը պետք է պարտադիր դասավանդվի ուսումնական հաստատություններում:
Ըստ Haberturk-ի՝ Թուրքիայի կրթության և գիտության նախարարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է սկսել` հայտնելով, որ օսմաներեն կդասավանդեն թուրքերենի և գրականություն դասախոսներն ու պատմաբանները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնեց, որ ուսումնական հաստատություններում բոլորը, ուզեն, թե չուզեն սովորելու են օսմաներեն: Սակայն ընդդիմադիր կուսակության ղեկավարներն իրենց դժգոհությունն են հայտնել այդ կապակցությամբ` պնդելով, որ ոչ ոք չի կարող ստիպել երեխաներին սովորել օսմաներեն: