|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ուզեն, թե չուզեն, պիտի օսմաներեն սովորեն»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ Haberler-ի՝ անդրադառնալով վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած թեմային, թե Թուրքիայում ուսանողները պետք է պարտադիր օսմաներեն սովորեն, Էրդողանն ասել է. «Կան մարդիկ, որոնց անհանգստացնում է այն իրողությունը, որ այս երկրի զավակները պետք է օսմաներեն սովորեն: Իրականում օսմաներենը չհնացող թուրքերեն է: Հասկացեք, թե ինչ վիճակում է գտնվում այն ազգը, որը չի կարողանում ընթերցել իր արխիվներում պահված փաստաթղթերը: Ուզեն, թե չուզեն, այս երկրում սովորելու և սովորեցնելու են օսմաներեն»: