|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նշեց, որ երեկ Երևանի ավագանու «Ելք» և ՀՀԿ խմբակցությունների միջև բախման պատճառն այն էր, որ «Ելք»-ի աշխատաոճին ՀՀԿ-ն սովոր չէ։
«Նախկինում ավագանու նիստերի ընթացքում լուրջ քննարկումներ չեն եղել, և հանրապետականների մոտ գեղական կարգով հարցերը լուծելու սովորություն է ձևավորված եղել, որին մերոնք փորձում են վերջ տալ։ Սա անսովոր ռեակցիա է առաջացրել Հանրապետականի մոտ։ Նրանք պիտի սովորեն, որ այժմ ուրիշ ձևով են աշխատելու, և Երևանի ավագանին Երևանի խորհրդարանն է։ Այնտեղ ուրիշ մշակույթ է պետք, ու նման պահվածք այլևս չի կարող լինել»,- նշեց պատգամավորը։
Պատգամավորը նաև նշեց, որ փոխադարձ վիրավորանքներ չեն հնչել, և «Ելք»-ի կողմից հակազդեցություն է եղել ՀՀԿ-ի որոշ ներկայացուցիչների ոչ վայել պահվածքին։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու նիստի ժամանակ ՀՀԿ ավագանու խմբակցության անդամը «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին դիմել էր «պարոն Բախշյան»-ով, ապա ասել էր՝ «լսի, Անո»: