|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Երեկ Երևանի ավագանու նիստում կատարված միջադեպի հետ կապված հետաքննություն է կատարվում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից:
«Միջադեպի հետ կապված «Երկիր ծիրանի»-ից ստացված գրության և երեկ տեղի ունեցած հաղորդման հիմքով հետաքննություն է կատարվում»,- ասացին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ երեկ ավագանու նիստին «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ բերել էին ապակե տարաներ` կոյուղաջրով, ինչից հետո ծեծկռտուք էր սկսվել:
Հիշեցնենք նաև, որ տեղի ունեցածի կապակցությամբ քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել: