close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2018
+1°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2018
USD1480.63
GBP1671.20
EUR1591.51
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծեծկռտուք` ավագանու նիստի ժամանակ. «Երկիր ծիրան»-ին տարայով կոյուղաջուր էր բերել՝ նվեր քաղաքապետին. տեսանյութ

Հասարակություն

13 Փետրվարի 2018, 12:07
 Ծեծկռտուք` ավագանու նիստի ժամանակ. «Երկիր ծիրան»-ին տարայով կոյուղաջուր էր բերել՝ նվեր քաղաքապետին. տեսանյութ

Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցավ ծեծկռտուք: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ բերել էին ապակե տարաներ` կոյուղաջրով:

Խնդիրն այն  է, որ Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղատարը վնասված է, ինչի պատճառով ՔԿՀ-ի տարածքին հարակից որոշ շենքերի բնակիչներ մի քանի օր է՝ այս օդն են շնչում:

«Երկիր ծիրանի»-ի անդամները բացեցին կոյուղաջրով լեցուն տարաները՝ նիստերի դահլիճում գարշահոտություն տարածելով: Խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանը տարաներից մեկը փորձեց մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին, ինչի հետևանքով էլ սկսվեց ծեծկռտուքը: Ավագանու հանրապետական անդամները սկսեցին քաշքշել «Երկիր ծիրանի»-ի կանանց՝ նրանց դահլիճից դուրս հրավիրելով: Արդյունքում` կոյուղաջրով լցված տարաներն ընկան գետնին և կոտրվեցին, և ծեծկռտուքը թեժացավ: ՀՀԿ-ականները նիստերի դահլիճից դուրս հանեցին «Երկիր ծիրանի»-ի կանանց:

Միջադեպի պատճառով ընդմիջում հայտարարվեց:

«Երկիր ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանը պարզաբանեց, որ տարաները Նուբարաշեն համայնքի չորս շենքերի բնակիչները էին ուղարկել՝ նվեր Տարոն Մարգարյանին:

Եղանակն՝ առաջիկա օրերին
23 Փետրվարի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica