|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի «Վրացական ակադեմիա» ընդդիմադիր կազմակերպությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ին` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Վրաստան այցի օրը, անհրաժեշտ է անցկացնել հակաիշխանական բողոքի ակցիա:
Կազմակերպության ներկայացուցիչ Թեմուր Նանեիշվիլին ասել է, որ «ամբողջ Եվրոպային հարկավոր է ցույց տալ, որ Վրաստանում ոչ բոլորն են աջակցում իշխանություններին»: Ըստ նրա` խոսքն առայժմ նախաձեռնության մասին է, սակայն եթե իրենց աջակցեն այլ կազմակերպություններ, ակցիան անպայման կանցկացվի. տեղեկացնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Նիկոլա Սարկոզին տարածաշրջանային այցն սկսելու է հոկտեմբերի 6-ին Երեւանից, հոկտեմբերի 7-ին Ֆրանսիայի նախագահը կայցելի Վրաստան, իսկ հոկտեմբերի 8-ին` Ադրբեջան: