|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մի անհայտ տղամարդ ուժեղ քաշել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի թեւից եւ քիչ է մնացել` գետնին տապալի, սակայն անվտանգության աշխատակիցներն օգնության են հասել:
Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավում գտնվող Լո է Գարոնում, երբ Սարկոզին մոտեցել է հավաքված մարդկանց` բարեւելու:
Ֆրանսիական հեռուստաալիքներով ցուցադրվող կադրերից երեւում է, որ Սարկոզին մոտեցել է արգելափակոցին, եւ հանկարծ ինչ-որ մեկի ձեռքը բռնել է նրա կոստյումի թեւքից ու դեպի հավաքվածները քաշել: Նախագահը կորցրել է հավասարակշռությունը, սակայն հասցրել է հետ ցատկել:
Սարկոզիի գրասենյակը չի մեկնաբանել միջադեպը: Հարձակվողի ով լինելու մասին տեղեկություններ դեռ չկան: