|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պետական այցով Հայաստան ժամանող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ուղերձը կհեռարձակվի Երեւանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրված մեծ էկրանին:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են նաեւ, որ Նիկոլա Սարկոզին, ՀՀ նախագահի ուղեկցությամբ, այսօր հանդիսավորությամբ կբացի Ֆրանսիայի կողմից Հայաստանին նվիրաբերված` Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանը` ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության:
«Ֆրանսիայի նախագահը հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին ելույթով կդիմի Հայաստանին: Ֆրանսիայի նախագահը ուրախ կլինի, որ Ֆրանսիայի հրապարակը համախմբի բազմաթիվ հայերի, ովքեր հնարավորություն կունենան լսելու նրա ուղերձը»,- ասված է Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրության մեջ: