|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Դրական է գնահատվում այն, որ աշխարհի հզոր պետություններից մեկի` Ֆրանսիայի նախագահը վերահաստատում է, որ Ցեղասպանության ճանաչումն այլընտրանք չունի, եւ Թուրքիան պարտավոր է առերեսվել իր պատմության մութ էջերի հետ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ այս հայտարարությունից հետո ավելի սրվեցին Թուրքիայում հակաֆրանսիական տրամադրությունները, եւ, ամենայն հավանականությամբ, ավելի կոշտ հայտարարություններ կարվեն:
Սակայն Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վերոնշյալ հայտարարությունը էական ազդեցություն չի կարող ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա:
Թուրքագետը ֆանտաստիկայի ժանրից է համարում Սարկոզիի այն հույսը, թե Ցեղասպանությունը Թուրքիայի կողմից մինչեւ տարեվերջ կճանաչվի. «Դա առնվազն իրատեսական չէ»:
Ռ. Մելքոնյանի խոսքերով` Սարկոզիի հայտարարությունները հաճելի էին հայկական կողմի համար, սակայն եթե սառը դիտենք, ապա որքան էլ Ֆրանսիան բարեկամ երկիր է, դրանք նախընտրական քարոզարշավի տարրեր էին պարունակում, ֆրանսահայ համայնքի ձայները շահելու նպատակ ունեին: