|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Դա ֆանտաստիկայի ժանրից է. Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով տարածվող լուրերին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ընտանիքի հետ հեռանալ երկրից:
Ինչ վերաբերում է հարցին` արդյոք Սերժ Սարգսյանը հարցաքննվել է մարտի մեկի գործով, Բաղդասարյանը պատասխանեց, որ եթե որևէ պաշտոնական հրավեր լիներ, երևի մամուլը դրա մասին կտեղեկանար:
«Ինչքան դուք տեղեկություն ունեք մամուլի հայտարություններից, այնքան տեղեկություն էլ ես ունեմ։ Եթե որևէ պաշտոնական հրավեր լիներ, երևի մամուլը դրա մասին կտեղեկանար», - նշեց Բաղդասարյանը։