|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՕԵԿ առաջնորդը չի կարծում, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է իր վերարտադրությունն ապահովելու համար: Այլ հարց է, որ այդ սահմանադրական փոփոխությունները արվում են՝ Հանրապետական կուսակցության որոշիչ դերը խորհրդարանում ապահովելու համար:
«Հենց այստեղ է, որ տարաձայնություններ ունենք Սերժ Սարգսյանի հետ: Մենք Սերժ Սարգսյանի հետ ընկերներ ենք, բայց ինչպես կյանքում է լինում, ընկերներն էլ կարող են գնալ տարբեր ճանապարհներով: Մենք գնում ենք տարբեր ճանապարհներով»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Ի պատասխան Yerkir.am-ի հարցի, Բաղդասարյանը նաեւ հավելեց, որ Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններն այսօր էլ նորմալ են, ընկերական ու աշխատանքային: «Կյանքում ընկերներ ենք եղել, բայց մեր ճանապարհները բաժանվել են»,- կրկնեց նա:
Բաղդասարյանը նաեւ հայտարարեց, որ կքննադատեն Սերժ Սարգսյանի այն քայլերը, որոնք սխալ կհամարեն: «Միաժամանակ, որոշ հարցերում ու օրենքներում գուցե սատարենք, դա նորմալ է: Իհարկե, իմ թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար Սերժ Սարգսյանը չի քննարկել, ինչը պատճառներից մեկն է, որ դուրս եկանք կոալիցիայից»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուն, Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե պահանջեմ նրա հրաժարականը, դա կլինի ոչ բարոյական քայլ, որովհետև նրա հետ աշխատել ենք վեց տարի, ավելին` ինքն է հայտարարել իր ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին»:
Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնից: