|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հոկտեմբերի 1-ին Երեւանի պատմության թանգարանում` «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակներում, կբացվի «Երեւանը հրատարակություններում» ցուցահանդեսը:
Ինչպես yerkir.am-ին տեղեկացրին պատմության թանգարանից, ցուցադրվելու են Երեւանին եւ նրա պատմությանը նվիրված գրքեր` Աբրահամ Երեւանցու, թանգարանի գիտաշխատողների եւ այլոց հեղինակությամբ:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 3-ը, իսկ հոկտեմբերի 5-ին թանգարանում կցուցադրվեն Նիկոլ Աղաբաբյանի գեղանկարչական աշխատանքները: