Փոխարժեքներ
24 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.08 |
EUR | ⚊ | € 442.6 |
RUB | ⚊ | ₽ 4.9314 |
GBP | ⚊ | £ 516.54 |
GEL | ⚊ | ₾ 141.73 |
«Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած` «Անկախության 20 տարիները Հայաստանում և տարածաշրջանում» քննարկման ժամանակ Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտը քննադատել է Լևոն Տեր-Պետրոսյանին` ասելով, որ Հայաստանում առկա այս դժվար իրավիճակը որպես ժառանգություն թողել է հենց ինքը` առաջին նախագահը, նաեւ հավելել է, որ դեռ այն ժամանակ են դրվել տնտեսության օլիգարխացման գործընթացի հիմքերը:
«Ես առաջին նախագահի հանրահավաքների ժամանակ լսել եմ, որ նա անընդհատ քննադատում է բոլոր ընտրությունները: Ես ասացի նրա խորհրդականներից մեկին` իսկ ի՞նչ կասեք այն ընտրությունների մասին, որոնց Լևոն Տեր-Պետրոսյանն է մասնակցել, իսկ ի՞նչ կասեք այն միջադեպերի մասին, որոնք տեղի են ունեցել 1994-1997 թվականներին: Նրա խորհրդականն ինձ հարցրեց, թե ո՞վ է ինձ նման տեղեկություն տրամադրել, եւ ասաց, որ իմ ինֆորմացիան սխալ է: Սակայն ես կարծում եմ, որ պետք է անկեղծ լինել և ընդունել քննադատությունը»,- ասել է դեսպանը: