|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հռչակեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
«Հռչակագրի ընդունումը չափազանց մեծ դեր խաղաց մեր նոր պատմության մեջ, առաջին հերթին նրանով, որ սկիզբ դրեց անկախության գործընթացին, և այն նախանշեց տնտեսության, մշակույթի զարգացման գործընթացը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Նա նշեց, որ հռչակագիրը բաղկացած է 12 կետից, որոնց համաձայն` Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ինքնիշխան պետություն, սահմանվեց ՀՀ քաղաքացիությունը, ինչպես նաև ամրագրվեց դրույթ, ըստ որի` ՀՀ-ն սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: