|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռոստովի շրջանի Նովոչերկասկ քաղաքի ղեկավարի տեղակալի դեմ քրեական գործ է հարուցվել, պաշտոնյան մեղադրվում է ազգամիջյան ատելություն սերմանելու մեջ. տեղեկացնում է Новости գործակալությունը:
2011թ. փետրվարի կեսերին շրջանային դատախազությունը հաղորդել էր, որ պաշտոնյան հայտարարել է, թե քաղաքի և Ռոստովի տարածքում գոյություն ունեցող ազգային փոքրամասնությունները խոչընդոտում են քաղաքի նորմալ աշխատանքին ու կյանքին: Միաժամանակ, նա հատուկ շեշտադրում էր արել Նովոչերկասկում բնակվող հայերի վրա:
Անցած շաբաթ հակաահաբեկչական հանձնաժողովի նիստի ժամանակ այս հարցի մասին խոսել է նաև շրջանի փոխնահանգապետ Սերգեյ Գորբանը` կոչ անելով ընթացք տալ այս գործին: «Վարչակազմում աշխատող անձինք իրավունք չունեն նման քայլ կատարել»,- ասել է նա: