|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Լոռու մարզպետի հրաժարականի մասին լուրերը մարզկենտրոն Վանաձորում շրջանառվում են դեռեւս անցած տարվանից, սակայն մարզպետը շարունակում էր պաշտոնավարել:
Վերջին տեղեկություններով` Արամ Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, թեեւ ինքն ավելի վաղ հայտարարել էր, թե հերթական արձակուրդին է մեկնում, որի ընթացքում իրեն կփոխարինի փոխմարզպետ Արսեն Դարբինյանը:
Այսօր մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը լրագրողներին փորձել է համոզել է, թե ինքը ոչնչից տեղյակ չէ, չի էլ լսել մարզպետի հրաժարականի մասին, ավելի ճիշտ լսել է, բայց չի հավատում:
Թեեւ արդեն կա պաշտոնական հայտարարություն` որ Քոչարյանը արձակուրդի դիմումի հետ նաև հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետարանում, կարծես, դա արգելված թեմա է: Բոլորը խուսափում են մեկնաբանություններից կամ կարծիք հայտնելուց:
Հավանորեն այս անորոշ վիճակը կշարունակվի մեկ ամիս` մինչև Արամ Քոչարյանը «վերադառնա» արձակուրդից: