|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ես հասկանում եմ, որ ՀԱԿ-ը խանդով է վերաբերվում յուրաքանչյուր ուժի, որը փորձում է դաշտի մի մասը զբաղեցնել, բայց մեծ առումով, երբ անտեսված ես չորս կողմից, այդ ամենը դառնում է երկրորդական։ Անտեսելով մեզ` իշխանություններն իրենք են դրդում մեզ վճռական քայլերի։
Եթե միանանք ՀԱԿ-ին, որը իշխանությունը դեռ բացառում է` տեսնելով մեր բացասական վերաբերմունքը ՀԱԿ-ի նկատմամբ, դա կլինի ի վնաս իշխանության։ Եթե այսպես շարունակվի, մենք կգտնենք արդյունավետ ձեւաչափեր։ Հակառակ դեպքում նորից կմնանք խաղադաշտից դուրս, ինչը մեզ համար ընդունելի չէ։ Թո՛ղ մտածի իշխանությունը` մենք մտածելու բան չունենք, որովհետեւ անտեսված ենք բոլոր կողմերից»,- հայտարարեց երեկ Տիգրան Կարապետյանը: