|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Համաշխարհային բանկը պատրաստվում է առաջիկա 2 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել 200 մլն դոլարի վարկ:
ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիի խոսքով` Համաշխարհային բանկի խումբը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը. ՀԲ աջակցության շնորհիվ Երեւանում ջրամատակարարումը 2008 թ. 17.4 ժամից դարձել է 21.5 ժամ, մանրէաբանական անվտանգությունը բազային 93 տոկոսից դարձել է 98 տոկոս, ՀԲ-ն նաեւ լուրջ ներդրումներ է իրականացրել ճանապարհաշինության, ոռոգման համակարգերի, առողջապահական ենթակառուցվածքների ոլորտներում:
Նշենք, որ Միջազգային զարգացման ընկերակցության 77 երկրների շարքում Հայաստանը կատարողականի աստիճանով երկրորդն է` շնորհիվ բարեփոխումների եւ ծրագրային փաթեթների որակի: Ըստ Հափիի` դա Հայաստանին հնարավորություն է տալիս արտոնյալ վարկեր ստանալ: