|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Կանադայի կառավարությունը Ուկրաինային կտրամադրի 290,5 միլիոն դոլարի լրացուցիչ վարկ՝ երկրի պետբյուջեի առաջնահերթ ծախսերն ապահովելու համար, ուրբաթ հայտնել են Ուկրաինայի կառավարությունում:
Հաղորդագրությունից հետևում է, որ ֆինանսավորումն ուղղվելու է Ուկրաինայի պետական բյուջեի առաջնահերթ ծախսերի ապահովմանը: Ընդհանուր առմամբ, Կանադայից ուղիղ բյուջետային աջակցությունը 2022 թվականի փետրվարից կազմում է ավելի քան 5 միլիարդ դոլար, ճշտել են կառավարությունում։
Ըստ Ուկրաինայի ֆինանսների նախարարության, լրացուցիչ վարկը տրամադրվում է 10 տարի ժամկետով, տոկոսադրույքը կազմում է տարեկան 1,5%, արտոնյալ ժամանակահատվածը' միջոցների ստացման օրվանից 4,5 տարի: