|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Պենտագոնը 275 մլն դոլար գումարի սպառազինությունների եւ այլ օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային: Այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը։
Դրա համաձայն, նոր փաթեթում ոչ մի նոր խոշոր սպառազինություն չկա:
Այս անգամ ամերիկյան օգնությունը հիմնականում ուղղված Է արկերի պաշարների համալրմանը՝ արդեն առկա սպառազինությունների համակարգերի, այդ թվում՝ HIMARS հրթիռային համակարգերի համար:
Նշվում Է, որ օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: