|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է Ուկրաինայի համար 110 միլիոն ավստրալական դոլար (գրեթե 74 միլիոն ԱՄՆ դոլար) գումարի ռազմական աջակցության հերթական փաթեթի մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:
Նոր փաթեթը կներառի 70 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 28 M113 զրահամեքենա, 14 հատուկ նշանակության մեքենա, 28 MAN 40M միջին բեռնատար և 14 կցորդիչ։
Կիևը կստանա նաև 105 մմ տրամաչափի հրետանային արկերի մատակարարումներ։
Բացի այդ, Կանբերան Միավորված ազգերի կազմակերպությանը կտրամադրի 10 միլիոն ավստրալական դոլար՝ Ուկրաինայի մարդասիրական կարիքները բավարարելու համար:
Ալբանիզն ընդգծել է, որ Ավստրալիան կաջակցի Ուկրաինային հաղթանակ տանելու գործում։
Այս վերջին օգնության հետ միասին Ավստրալիայի ընդհանուր օգնությունն Ուկրաինային կկազմի 790 միլիոն ավստրալական դոլար, որից 610 միլիոնն ուղղվել է ռազմական աջակցությանը: