|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կանադայում որոշում է կայացվել Կիևին 6,1 մլն դոլարի զենք մատակարարել և 500 մլն դոլարի ֆինանսական օգնություն տրամադրել՝ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրումը։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
«Հետևելով ուկրաինացի գործընկերների հետ բանակցությունների արդյունքներին և հաշվի առնելով իրավիճակի սրումը՝ ես հավանություն եմ տվել Ուկրաինային 7,8 միլիոն դոլարի (կանադական, 6,1 միլիոն դոլար - խմբ.) մահաբեր զենք և զինամթերք հատկացնելուն»,- ասել է կանադացի վարչապետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Թրյուդոն ընդգծել է, որ «կանադացիների և ամբողջ աշխարհի համար կարևոր է իմանալ, որ Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինային, նրա անկախությանը, ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ինքնապաշտպանության իրավունքին»։