|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանը պատրաստ է Կիև ուղարկել հունվարին խոցված ուկրաինական Boeing-ի «սև արկղերը», եթե Ուկրաինան կարողանա հետևել բոլոր տեխնիկական պայմաններին. գրում է Tasnim-ը, նշելով՝ այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մոհամմադ Էսլամին:
Նա, մասնավորապես, նշել է՝ հարցը, թե ուր ուղարկել ինքնագրերը՝ Ուկրաինա, թե Ֆրանսիայի Քաղաքացիական ավիացիայի անվտանգության հետաքննության և վերլուծության բյուրո (BEA), տեխնիկական է, այլ ոչ թե քաղաքական։
Միևնույն ժամանակ Էսլամին հավելել է, որ եթե բոլոր պայմանները չպահպանվեն, ապա տվյալները կփոխանցվեն Ֆրանսիային. «Ամեն դեպքում ինքնագրերի վերծանումը ենթադրում է Իրանի եւ Ուկրաինայի, ինչպես նաեւ ինքնաթիռը արտադրող ընկերության ներկայացուցիչների ներկայություն», - հստակեցրել է նա։