|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
2012 թվականի գարնանը կայանալիք ՌԴ նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքացիների 27 տոկոսը ցանկանում է, որ վարչապետ Պուտինն առաջադրի իր թեկնածությունը, իսկ 15 տոկոսը, որպես թեկնածու, ցանկանում է տեսնել գործող նախագահ Մեդվեդեւին:
Իսկ նրանց երկուսին որպես մրցակից տեսնելու ցանկություն է հայտնել 19 տոկոսը: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են «Լեւադա» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնից:
Հարցումն արվել է հունիսի 23-27-ը Ռուսաստանի 45 բնակավայրում` 1600 հոգու շրջանում:
Հարցվածների 23 տոկոսը դեմ է եղել, որ այդ երկու քաղաքական գործիչները միասին առաջադրեն իրենց թեկնածությունը: