|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը պետք է պատրաստվի Ուկրաինայի ողջ տարածքը զավթելուն այն բանից հետո, երբ Մոսկվան և Կիևը կստորագրեն խաղաղության պայմանագիր և վերջ տան պատերազմին, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Նույնիսկ փաստաթղթերը ստորագրելուց և պարտությունն ընդունելուց հետո արմատականների մնացած մասը [Ուկրաինայում], ուժերի վերախմբավորումից հետո, վաղ թե ուշ իշխանության կվերադառնա՝ ոգեշնչված Ռուսաստանի արևմտյան թշնամիներից։ Եվ այդ ժամանակ կգա սողունին վերջնականապես ջախջախելու ժամանակը»,- գրել է Մեդվեդևը իր հեռագրային ալիքում։
Նրա խոսքով, այս պահին Ռուսաստանը պետք է «երկար պողպատե մեխ խփի Բանդերայի քվազիպետության դագաղին», ինչպես նաև «ոչնչացնի նրա արյունոտ ժառանգության մնացորդները և մնացած հողերը վերադարձնի ռուսական մայր հողին»:
«Բայց Ռուսաստանի թշնամիները սրանից հետո ոչ մի տեղ չեն գնա։ Ուժ կկուտակեն ու կսպասեն մեր երկիրը կործանելու նոր հարմար առիթի։ Մենք պետք է պատրաստ լինենք ապագա մարտերին՝ պաշտպանելու հայրենիքը»,- ընդգծել է Մեդվեդևը։