|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոն կոչ է արել երկրի բնակիչներին` նախապատրաստվել «Ազատություն» գործողության անցկացմանը, որը երկրում նոր իշխանության հաստատման նպատակ ունի:
«Եկել է ժամանակը նախապատրաստվելու «Ազատություն» գործողությունն իրականացնելուն և առավելագույն ճնշում գործադրելու իշխանության վրա բռնատիրությանը վերջ դնելու համար: Բոլորը, բացարձակապես բոլորը դերակատարում ունեն մեր պայքարի այս փուլում»,- գրել է նա իր ինստագրամյան էջում, հավելելով. «Գործողությունն անցկացնելու համար ամբողջ երկրում ստեղծվում են «Ազատության աջակցման կոմիտեներ», որոնց հանձնարարվելու է գործողություններ քարոզել ամեն մի շրջանում, սեկտորում, արհմիությունում, կրթական հաստատությունում, պետական մարմնում՝ բռնատիրությանը վերջ տալու համար»: