|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն «անվտանգության երաշխիքներ» է ստացել Ուկրաինա մեկնելուց առաջ։ Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։
Սակայն նա չի հստակեցրել, թե ով է նրան նման երաշխիքներ տվել։
«Բայդենը, նախապես ստանալով անվտանգության երաշխիքներ, վերջապես գնացել է Կիեւ»,- գրել է նա։
Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Կիեւ պլանավորվել է ամիսներ շարունակ՝ Սպիտակ տան, Պենտագոնի եւ Գաղտնի ծառայության մասնակցությամբ։ Այս մասին նա հայտարարել էր ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ նախապատրաստմանը մասնակցել են նաեւ ամերիկյան հետախուզության աշխատակիցները։
Այցը կազմակերպվել է նաեւ նրա համար, որպեսզի ցույց տա, որ ԱՄՆ-ը կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, հավելել էր նա։
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի խոսքով՝ Կիեւում Բայդենի պատվիրակությունը փոքրաթիվ է եղել՝ բաղկացած մերձավոր խորհրդականներից եւ թիկնապահներից։