|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սիրիայի Լաթակիա քաղաքում անհայտ զինյալների կողմից սպանվել է հայ երիտասարդ Հովսեփ Աբգարյանը: Այս մասին հայտնում է «Լրատուն»:
Նրա մարմինը գտել են քաղաքի մուտքի մոտ: Երիտասարդին նախ թալանել են, ապա դանակի բազմաթիվ հարվածներով սպանել: Տեղեկություն կա, որ տղայի պարանոցին ոսկյա շղթայով խաչ է եղել, որ, սակայն, ոճրագործները չեն գողացել: Լաթակիա գնալու ճանապարհին նրա հետ մեքենայում եղել են նաեւ 4 սիրիացիներ, ովքեր ևս սպանվել են:
Հովսեփը 10 տարի է` ապրում էր Բեյրությում և Սիրիա էր եկել` անձնագրի հարցերը կարգավորելու, որպեսզի այս շաբաթ ժամաներ Հայաստան: Երիտասարդը մտադիր էր ամուսնանալ Հայաստանում: