|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տեղեկատվության համաձայն 2017թ. հունվարի վերջին Բրազիլիայի մի քանի նահանգներում արձանագրվել են դեղին տենդի բռնկումներ: Արձանագրված ավելի քան 410 դեպքի (կասկածելի և հաստատված) մեծ մասը եղել է մահվան ելքով: 2000 թվականից ի վեր սա Բրազիլիայում դեղին տենդով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է:
Հաշվի առնելով այս հանգամանքը` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը ՀՀ պետական սահմանի անցման կետերում ուժեղացրել է հսկողությունը էնդեմիկ և համաճարակային իրվիճակով անապահով երկրներից, մասնավորապես՝ Բրազիլիայից ժամանած անձանց (այդ թվում` տարանցիկ ուղևորների) առողջական վիճակի նկատմամբ։
Ելնելով ներկա իրավիճակից, ՀՀ առողջապահության նախարարությունը Բրազիլիա մեկնողներին առաջարկում է մեկնումից առնվազն 10 օր առաջ պատվաստվել դեղին տենդի դեմ, ինչպես նաև տեղում պաշտպանիչ միջոցներ օգտագործել մոծակների խայթոցից խուսափելու նպատակով:
ՀՀ առողջապահության նախարարություն