|
Փոխարժեքներ
02 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.96 |
| EUR | ⚊ | € 433.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6804 |
| GBP | ⚊ | £ 497.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը երեկ այցելել է «Ազատ դեմոկրատներ» նորաստեղծ կուսակցության գրասենյակ եւ կուսակցության ղեկավարության հետ քննարկել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը 2010թ. ամռանը հիմադրել են ՀՀՇ-ից հեռացված մի քանի գործիչներ՝ այս կուսակցության վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի գլխավորությամբ:
Նախկինում չի եղել որեւէ դեպք, երբ ԱՄՆ դեսպանը նման շտապողականությամբ արձագանքի հայաստանյան որեւէ կուսակցության ստեղծմանը: Չի կարելի բացառել, որ նման տարօրինակ շտապողականության պատճառը Հայ ազգային կոնգրեսի եւ նրա ներկայիս գործունեության նկատմամբ նախկին ՀՀՇ-ականների տրամադրվածությունը ժամ առաջ ճշտելու անհրաժեշտությունն էր:
Դեսպանը, թերեւս, փորձում է թույլ չտալ, որպեսզի իր «հոգեզավակը» հանդիսացող իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը վտանգի ենթարկվի ՀՀՇ-ի եւ ՀԱԿ-ի ներքին խոհանոցից բավականաչափ տեղյակ, փաստացի Լեւոն Տեր-Պետրոսյանի ամբիցիաների զոհը դարձած այս մարդկանց ակտիվ գործունեության արդյունքում: