կարևոր
3862 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-23 12:24
Հասարակություն

Սահմանամերձ Մովսեսում ոստիկաննությունն ու ԱԻՆ-ը հերթապահում են․ գյուղում գիշերը տարօրինակ դեպքեր են գրանցվել

Սահմանամերձ Մովսեսում ոստիկաննությունն ու ԱԻՆ-ը հերթապահում են․ գյուղում գիշերը տարօրինակ դեպքեր են գրանցվել

Հունվարի 19-ին լույս 20-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք Տավուշի մարզի Մովսես գյուղում 7 ընտանիքի անվադողերն են պատռել և 27 տուփ անասնակեր են վառել։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մովսես գյուղի գյուղապետ Զավեն Պապյանը։

Գյուղապետը նշեց, որ դեպքից  հետո ոստիկանությունն ու ԱԻՆ-ը հսկողություն են սահմանել գյուղում:

«Դեռ ոչ մի բան չի բացահայտվել, չգիտենք, թե ով  կամ ովքեր են կատարողները։ Այժմ գյուղում ամեն ինչ խաղաղ է, գիշերը հերթապահել են, ոչ մի դեպք չի գրանցել։ Կասկածներ չունենք, թե ով կարող է լինել, կբացահայտվի, կիմանանք՝ ով է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ հայտնել էր այդ դեպքի մասին։ Նա նաև գրել էր, որ հունվարի լույս 22-ի գիշերն էլ նույն թաղում իր տան երկրորդ հարկից իջնելով՝ Մովսեսի բնակիչներից մեկը նկատել է անծանոթի, տագնապած հարցրել է՝ ո՞վ էս, անծանոթը փախուստի է դիմել։