|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Առավոտից հայկական ռազմական ոստիկանության մեքենա է հերթապահում Երևանի Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ։ Տեսանյութը սոցցանցերում հրապարակել է քահանա Պսակ Մկրտչյանը։
«ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական Ոստիկանության մեքենան։ Հիշեցնենք,որ Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի»,- գրել է հոգևորականը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Երևանի նշված վարչական շրջանում մի քանի զորամաս կա, բնականոն ծառայություն է․ @ArmeniaSputnik-ին ասել է նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։