|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրավիճակը պայթյունավտանգ էր Հայկական շուկայի (ԳՈՒՄ) տարածքում գտնվող մսի պասաժներում, եւ պարզապես անհրաժեշտություն էր դրանց գործունեությունը դադարեցնելը, ինչն էլ արվեց օրեր առաջ` մայիսի 31-ին:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարարության նորաբաց` սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանը:
Նա նշեց, որ տեղի վաճառակետերի աշխատանքի կասեցումը կատարվել է օրենքի սահմաններում, դրանց տերերին տրվել է յոթ օր ժամանակ` թերությունները վերացնելու համար: Հետո նորից ստուգումներ կլինեն, եւ եթե խնդիրներ չլինեն, վաճառակետերը կվերստանան աշխատելու իրավունքը:
Գ. Գրիգորյանը նշեց, որ արված հետազոտությունները ցույց են տվել, որ այդտեղ վաճառվող միսը վտանգավոր է մարդու առողջության համար: Այդ հատվածի մսի վաճառակետերում խախտվել են սանիտարահիգենիկ պայմանները, ինչի հետեւանքով էլ մսի մեջ առաջացել են վնասակար մանրէներ, որոնք կարող էին աղիքային տարբեր հիվանդությունների եւ թունավորումների պատճառ դառնալ:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ խաղան մեր բնակչության առողջության հետ»,- ասաց Գ. Գրիգորյանը: