|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը հունիսի 15-ին նախատեսած Աժ արտահերթ նիստում մի շարք պայթյունավտանգ և ինչպես իշխող կուսակցության ներկայացուցիչներն են ասում՝ կեղտոտ նախագծեր է ուղարկելու Ազգային ժողով:
Ավելին կառավարությունը կանխատեսել է, որ այդ նախագծերը թեժ քննարկումների առարկա են դառնալու, և արտահերթի համար 4 օր է նախատեսել: Դրանք վերաբերում են հարկային օրենսդրությանը: Մեր տեղեկություններով, չնայած հարկերի դրույքաչափերի փոփոխության չի նախատեսվում, սակայն գործնականում առաջարկվում է տնտեսվարողների վրա հարկային բեռի ավելացում, ինչը շատ դեպքերում կհանգեցնի սննկացումների»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։