|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի համոզմամբ` շուտով կիրականանան այն տնտեսագետների կանխատեսումները, որոնց համոզմամբ` Հայաստանը շուտով ծանր իրավիճակի առաջ կկանգնի: «Հայաստանի սոցիալական իրավիճակն արդեն պայթյունավտանգության տարր է պարունակում: Իսկ իշխանությունները որևէ կերպ չեն ցանկանում իրավիճակը փոխել, այլ իրենց քայլերով ավելի են սրում»,- հայտարարեց նա:
Շահնազարյանի պնդմամբ`արդեն փոքր ու միջին բիզնեսն են սկսել տեղափոխել հարեւան երկրներ, իսկ դա իշխանություններին չի անհանգստացնում, ավելին` նրանք իրենց քայլերով խրախուսում են արտագաղթը:
Բանախոսը խոստացավ այդ ամենին ավելի մանրամասն անդրադառնալ ՀԱԿ-ի` փետրվարի 18-ի հանրահավաքի ընթացքում:
Նա չմոռացավ կրկնել, որ իրենք այս ամենի լուծումը տեսնում են արտահերթ ընտրությունների անցկացման մեջ: