|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճռով` «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի սեփականատեր Արա Կարապետյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:
Գործարար Արա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակում կազմակերպելու մեջ:
Մնացական Մարտիրոսյանի` նույն գործով արձակած երեկվա դատավճռով 15 տարվա ազատազրկման է դատապարտվել նաեւ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Արմեն Նիկողոսյանը, իսկ գործով անցնող մյուս 8 ամբաստանյալները դատապարտվել են 8.5-ից մինչեւ 14 տարվա ազատազրկման:
Արա Կարապետյանը դատավճռի հրապարակումից հետո կրկին հայտարարել է, որ ինքն ավազակային հարձակման հետ կապ չունի եւ հանցանք չի գործել:
Նա նաեւ հայտարարել է, որ առաջիկայում լրագրողներին տվյալներ կտրամադրի այս գործով իրականությունը թաքցնելու համար կաշառք տվողների եւ կաշառակերների մասին, ինչպես նաեւ կբացահայտի որոշ օլիգարխների հանցագործ կերպարը: