|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մինչ հարցեր ուղղելը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ներկայացրեց իր դիտարկումները՝ ԱԺ-ում հնչած այն մտքի վերաբերյալ, թե ժողովուրդն իրենց օժտել է մանդատով և որ թողնեն ԱԺ-ը շարունակի իր բնականոն աշխատանքը։
«Ժողովուրդը մանդատով օժտել է նաև մեր երկու գործընկերներին, բայց այսօր նրանք այս դահլիճում չեն։ Հաջորդը՝ հնչեց արտահայտություն, որ դա ԱԺ գործառույթի մեջ չի մտնում, բա ո՞րն է մտնում ԱԺ գործառույթների մեջ․ ԱԺ գործառույթների մեջ չի մտնում նաև այն, որ այսօր Ադրբեջանում մեր երկու հայրենակիցներին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման, էլի այս ձեր լուռ համաձայնության ներքո»,-նշեց Էլինար Վարդանյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորն անդրադառնալով՝ խմբակցության կալանավորված պատգամավորների մասին Գլխավոր դատախազի մեկնաբանությանը, նշեց․
«Իրավագիտությունից հեռու էս ի՞նչ մեկնաբանություններ եք անում»։
Մանրամասները՝ տեսանյութում։