կարևոր
451 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-05 17:33
Հասարակություն

Մեր եղբայրներին ցմահ դատապարտեցին թշնամու բանտում․ Սաուդյան Արաբիայում մրցանակ ստացողների պարանոցին է սա․ Բագրատ Սրբազան

Մեր եղբայրներին ցմահ դատապարտեցին թշնամու բանտում․ Սաուդյան Արաբիայում մրցանակ ստացողների պարանոցին է սա․ Բագրատ Սրբազան

«Այսօր Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ ազատազրկման են դատապարտել: Ամոթ այն ամբողջ հասարակական և ոչ հասարակական, քաղաքական ու պետական մտքին, ովքեր աջակից են եղել այս ամբողջ գործընթացին: Սա առաջին հերթին ուղղված է հավաքական մեր գոյությանը»,- Դատական նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Սրբազանն ընդգծեց, որ իրենց դատական գործընթացի բոլոր դատավորներով հանդերձ, քննիչներով, մեղադրողներով, հրահանգ տվողներով, բոլոր այդ համակարգով հանդերձ իրենց պարանոցին է դրված այսօրվա Բաքվի բանտում տեղի ունեցած վերդիկտը:

«Շատ եմ ցավում, որ մենք ապրում ենք ստրկության և գերության, ամոթի ու խայտառակության այս զազրելի օրերը: Այսօր իմ եղբայրներին ցմահ ազատազրկման դատապարտելով Բաքվի՝ թշնամու բանտում, դա բոլորիս բանտարկությունն է, բոլոր նրանց, ովքեր հայրենիք ունեն»,- նշեց Սրբազան Հայրը: