|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
6000 բնակչություն ունեցող Նուբարաշեն վարչական շրջանում կուտակված խնդիրները շատ են` ցածր է աղբահանության վճարների հավաքագրման ցուցանիշը, վերանորոգման կարիք ունեն բազմաբնակարան շենքերի տանիքներն ու շքամուտքերը, բարեկարգման անհրաժեշտություն կա բակային տարածքներում:
Այսօր Նուբարաշեն աշխատանքային շրջայց կատարելով եւ հիմնախնդիրներին ծանոթանալով` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է գտնել դրանց լուծման հնարավոր տարբերակներ: Նա նշել է, որ Երևանը պետք է գրավիչ և հարմարավետ լինի յուրաքանչյուր բնակչի համար, այսինքն` պետք է ապահովվեն կենցաղային տարրական պայմաններ, եւ մայրաքաղաքի ծայրամասերը չպիտի դուրս մնան զարգացման ծրագրերից. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: